Ինչպիսի տեսք կունենար Մայքլ Ջեքսոնն այսօր, եթե չդիմեր պլաստիկ վիրահատությունների (լուսանկարներ)
Lifestyle
Լա Տոյան
Իր քթի առաջին վիրահատությունից առաջ Մայքլը խնդրել է իր քույր Լա Տոյային, որպեսզի նա առաջինը քթի վիրահատության ենթարկվի։ Կոպիտ ասած, նա քրոջն իբրև փորձադաշտ էր օգտագործում, սակայն քրոջ համաձայնությամբ։ Գոհ լինելով քրոջ քթի վիրահատության արդյունքներից՝ նա ինքն էլ դիմեց վիրահատության։
Շատերն են ցանկանում իմանալ, թե ինչպիսին կլիներ Մայքլ Ջեքսոնը, եթե պլաստիկ վիրահատությունների չդիմեր։ Ամենագետ համակարգիչն այդ հարցի պատասխանն էլ ունի։ Ահա այսպիսին կլիներ Մայքլն այսօր, եթե պահպաներ իր բնական տեսքը, թեպետ սա լոկ համակարգչի կարծիքն է, իսկ նրան անվերապահորեն հավատալ չարժե։