Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային համաժողով տեղի կունենա
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային համաժողով տեղի կունենա 2015 թվականի մարտի 13-15-ը Նյու Յորքում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, «Պատասխանատվություն 2015» խորագիրը կրող եռօրյա համաժողովին կմասնակցեն անվանի պատմաբաններ, քաղաքականություն ձևավորող անձիք, գրողներ և արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Ծրագիրը բաղկացած է առավոտյան և ցերեկային քննարկումներից, որոնց կենտրոնում կլինեն ցեղասպանության դեպքերի արդարադատությանը և փոխհատուցմանը, ցեղասպանագիտական հետազոտություններին, համերաշխության կառուցմանը, ցեղասպանությունների և զանգվածային բռնությունների գեղարվեստական արձագանքներին առնչվող թեմաներ:
Համաժողովի ընթացքում կցուցադրվեն Ցեղասպանության վերապրածներին նվիրված լուսանկարներ և արվեստի գործեր:
Կազմակերպիչն է' Միացյալ Նահանգների Արևելյան շրջանի ՀՅԴ գրասենյակի' Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը: