Շոտլանդիայի անկախությանը սպառնում է գործազրկությը. Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կոչ է արել Շոտլանդիայի բնակչությանը մտածել այն մասին, որ սեպտեմբերյան հանրաքվեում տարածաշրջանի անկախության օգտին քվեարկելու դեպքում հնարավոր են աշխատատեղերի կրճատումներ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քեմերոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան աշխարհի հնագույն եւ առավել հաջողակ ընդհանուր շուկաներից մեկն է, իսկ Շոտլանդիայի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի ծավալը կրկնակի գերազանցում է մյուս երկրների հետ Շոտլանդիայի առեւտուրը:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անջատվելը քիչ հավանական է:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին: