ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում վերջին երեք օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հանդիպում է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է «Ֆրանս-Պրես»-ը: Փետրվարի վեցին Քերիի և Զարիֆի միջև բանակցություններ են կայացել, որոնք տևել են 2,5 ժամ: Հանդիպման նպատակը Իրանի և «վեցյակի»-ի միջև բանակցությունների հետագա ընթացքի հստակեցմումն է:
Երկկողմ հանդիպումներն անց են կացվում Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով 51-րդ համաժողովի շրջանակներում: Իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԳ նախարարի տեղակալներ Աբաս Արգաչին և Մաջիդ Ռավանչին: