Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրները (Մերկոսուր) կշարունակեն զարգացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ-ում Արգենտինայի դեսպան Պաբլո Անսելմո Տետամանտին:
Դիվանագետի խոսքով՝ Արգենտինան Մերկոսուրը նախագահել Է 2014 թվականի վերջին վեց ամիսներին, «մենք կարողացանք շատ առաջ տանել Մերկոսուրի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համաձայնագիրը»: Տետամանտին նշել Է, որ սեպտեմբերին Մոսկվայում «շատ կարեւոր հանդիպում կայացավ», իսկ ավելի ուշ՝ «Բուենոս Այրեսում Արգենտինայի կառավարության մի քանի անդամների միջեւ. մենք պայմանավորվեցինք տնտեսական եւ առեւտրի ոլորտում Մերկոսուրի եւ ԵՏՄ-ի միջեւ համաձայնագրի սեւագիր տարբերակի շուրջ»:
«Մեզ համար ԵՏՄ-ն կարեւոր գործընկեր Է, եւ մենք վստահ ենք, որ Մերկոսուրը կշարունակի համագործակցության զարգացման ուղեգիծը: Փոխըմբռնման հուշագիրը մեզ կօգնի նստել եւ ավելի հանգամանորեն քննարկել, թե հատկապես ինչի ենք մենք ցանկանում հասնել»,-ասել Է դեսպանը:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարարը հայտնել Էր, որ Եվրասիական տնտեսական միությունը եւ Մերկոսուրը լիաֆորմատ տնտեսական փոխգործակցություն են սկսում, երկու միությունների փորձագետներն գործնականում արդեն հուշագիր են մշակել համագործակցության վերաբերյալ: