Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է միջին լարվածություն. հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը:
Այս մասին Orer.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հանգստյան օրերին իրավիճակը սահմանին միջին լարվածության է եղել, ավելի քան 200 կրակոց է արձակվել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, եղել են նաև կրակոցներ ականանետերից. զոհեր և վիրավորներ չկան»,-տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը: