Տասն օր շարունակ հանրության ու մասնագիտական ժյուրիի դատին կներկայացվեն լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, հեղինակային ժապավեններ ու փաստագրական ու վավերագրական ֆիլմեր Վենետիկի միջազգային կինոփառատոնին: Փառատոնի բացման պատիվը տրվեց մեքսիկացի ռեժիսոր Ալեհանդրո Գոնսալես Ինյարիտուի “Բերդմանը կամ փնթիության անսպասելի առավելությունները” “սև”-կատակերգությանը, իսկ փակումը կազդարարվի սեպտեմբերի 6-ին հոնգկոնգյան կինոռեժիսոր Էնն Հուեյի “Ոսկեդար” ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է բանաստեղծուհի Սյաո Հունի մասին, ով հայտնի էր իր ձախ հայացքներով: Հիմնական ծրագում ներգրավված բոլոր ֆիլմերը դիտման համար հասանելի կլինեն միայն փառատոնի կինոթատրոններում, իսկ լայն հասարակությանը դրանք կցուցադրվեն ավելի ուշ, երբ դուրս կգան հանրային վարձույթի: Այս տարվա թվով յոթանասունմեկերորդ փառատոնի “Ոսկե առյուծ”-ին հավակնում են Ֆաթիհ Հաքինի, Բենուա Ժակոյի Քսավիե Բոնուայի, Դեվիդ Օյելհոֆֆենի ու Ջոշուա Օպերհայմերի ժապավենները: