Օրերս առևանգված և դաժանաբար ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող,-տեղեկացնում է Orer.am-ը:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեր թղթակցին հայտնեց, որ երեկվա դրությամբ տուժողը դեռ չի հարցաքննվել՝ ելնելով առողջական վիճակից:
Նոր հարցաքննությունների մասին Տռուզյանը մանրամասներ չի հրապարակում:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել էին Արտակ Խաչատրյանին: