Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26068153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 603 մլն 100 հազար դրամ, որից մրցակցային' 8 մլրդ 583 մլն 100 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 765 մլն 846 հազար 799 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.7457 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 16.9998 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: