ՆՈՎԱԿ. ՌԴ-ն ու ԵՄ-ն հնարավոր են համարում որ ձմռան սեզոնին Կիևը կսկսի գազ գողանալ
ՄիջազգայինՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով փոխնախագահ Գյունտեր Էտտինգենի հետ հանդիպումից հետո, որ ՌԴ եվրոպացի գործընկերները մտավախություն ունեն, որ ձմռան գալու ու ջեռուցման սեզոնի սկսման հետ Ուկրաինան կարող է սկսել գազ գողանալ` սեփական կարքների համար:
"Առկա է բավական լուրջ խնդիր կապված այն իրողության հետ, որ Ուկրաինան կարող է ցրտերն ընկնելուն պես, երբ կսկսվի ջեռուցման սեզոնը, իսկ դա հեռու սարերի հետևում չէ` սկսվում է հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբերի սկզբից, Կիևը կսկսի գազ վերցնել առանց զգուշացնելու: Իսկ դա արդեն գործող պայմանագրերով այն գազի քանակի մեջ է մտնում, որը մենք պետք է մատակարարենք Եվրոպային: Այս մտավախությունը մեզ հետ կիսեց նաև Եվրահանձնակատար Էտտինգերը:,- նշել է նախարար Նովակը: