Ժամանակակից արվեստի թանգարանում փետրվարի 18-ին՝ ժ. 18.00-ին, կբացվի նկարչուհի Աննա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը, որը կոչվում է «Եվ կյանքը սկսվեց» (And life started):
Ցուցահանդեսի համադրողն է Պիետրո Ֆրանեզին:
Աննա Հարությունյանը ծնվել է 1976թ. Երևանում։ 1997թ. ընդունվել է Գերմանիայի Դյուռեն քաղաքի Նորդ-Ռայն վեստֆալի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինը։
Փուլհայմ քաղաքում կազմակերպված «Երիտասարդ առաջադեմ նկարիչներ» մրցույթում Աննա Հարությունյանը ճանաչվել է տարվա լավագույն արվեստագետներից մեկը։
1997թ. դարձել է Քյոլն քաղաքի նկարիչների միության անդամ (KUK),
2003-ից UNESCO-ի անդամ է: Աննա Հարությունյանի գործերը գտնվում են Գերմանիայի «Ժամանակակից թանգարանում» և Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազարոս թանգարանում:
2010թ-ին հանդիսացել է «Դաշտադեմի ամրոց» ֆիլմի պրոդուսեր և նկարիչ: 2011թ. մասնակցել է մասնակցել է խմբակային ցուցահանդեսին Չինաստանում (Պեկին քաղաքում), որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: 2012թ. մասնակցել է V-րդ միջազգային բիենալեում (Պեկին):
2013թ. մայիսի 24-ին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչմանը: