Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


10 հուշում, որ աղջիկը հենց հիմա «կպցնում է» քեզ

Lifestyle
Որոշ օձեր որսի են դուրս գալիս հետևյալ կերպ. միահյուսվում են լանդշաֆտի հետ, անշարժանում են ու միայն պոչի ծայրն են շարժում՝ նմանակելով ճիճուի շարժում։ Անմեղ գազանիկը մոտ է վազում՝ ոչնչի չպարտավորեցնող ինտիմ պրոցեսի ակնկալիքով, իսկ ճիճուներ ուտելը, իրոք, շատ ինտիմ պրոցես է, ու անսպասելիորեն վրա է հասնում մահը, որը տվյալ հոդվածում այլաբանորեն խորհրդանշում է ԶԱԳՍ-ը… Մյուս այլաբանությունները համապատասխանաբար. տղամարդը կենդանին է, իսկ օրիորդերի 10 հնարքները ճիճուներն են։ Եվ այսպես, ինչպե՞ս հասկանալ, որ քո առջև խայծ է, ու այդ օձ աղջիկն ուզում է «սպանել» քեզ։

1. Նա ծիծաղում է քո ամեն կատակի վրա

1

Բառիս բուն իմաստով բոլոր, անգամ եթե դու նախնադարյան անեկդոտ ես պատմում Չապաևի մասին, որը նա գիտեր, քանի որ դու արդեն մի անգամ պատմել էիր նրան նույն անեկդոտը, այն էլ վերջին մի ժամվա ընթացքում… Բայց նա, միևնույն է, ծիծաղում է՝ ցուցադրելով իր ձյունաճերմակ ատամնաշարը։ Վազի՛ր, Ֆորեստ, վազի՛ր, որովհետև դու անդունդի եզրին ես, ու մի քայլ է մնացել։

2. Նա քեզ հարցուփորձ է անում քո մասին այնպիսի ջանասիրությամբ, ասես դու մեգաաստղ ես

2 …Իսկ դու նստած հիանում ես, թե այդ ի՜նչ հետաքրքիր մարդ ես դու փաստորեն, ի՜նչ հագեցած կյանք ունես, ո՞վ կարող էր մտածել։ Աղջիկն էլ բավականին լավիկն է, հետաքրքիր… ՍՏՈՊ… Չեղարկե՛լ առաքելությունը։

3. Նա քեզ հաղորդագրություն է ուղարկում, իսկ հետո անմիջապես գրում. «Վայ, քեզ չպիտի գրեի»

3 Ըհը, իհարկե ոչ քեզ… Ինչպես հայտնի է, ամենակարճ ուղին ուղիղ գիծն է։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ես ներքաշվում խոսակցության մեջ ու ժամադրության հրավիրում նրան։ Իսկ հետո… օձի կտրուկ գրոհը, ֆշշոց ու չարաբաստիկ լռություն…

4. Նա միշտ «պատահաբար» շատ լավ է հագնված

4 Հա, լրի՜վ պատահական։ Այսօր ընկերուհու ծնունդից է գալիս, երեկ ուրիշ տեղից։ Քո համար նա հո իր լավագույն զգեստները չէ՞ր հագնելու։ Երբեք։ Չխաբվե՛ք, տղերք։ Ոչ մի ընկերուհի էլ չկա։ Նման իրավիճակում առանց կտրուկ շարժումների սկսեք նահանջել ու երբ դուրս գաք նրա ցատկի տարածությունից, սկսեք վազել, ինչքան ուժ ունեք։

5. «Ես ոչնչի ձեռք չեմ տվել»

5 Գիշատիչը սկսում է զոհ ձևանալ. «Լսի՜, կոմպիս մեջ վիրուս ա ընկել։ Ահավոր վախենո՜ւմ եմ։ Ծորակի միջից վախենալու ձայներ են գալի՜ս, ամա՜ն։ Պետք է փոշեկուլ գնեմ, բայց ոչ մի բան չեմ հասկանո՜ւմ, հասի՜ր-փրկի՜ր»։ Ու անմեղ կենդանին, այսինքն՝ տղան, ընկնում է ծուղակն ու խոսք տալիս, որ կգա ֆորմատ անելու կամ էլ ուրիշ ինչ-որ բանի համար, իսկ հետո նրա ոսկորներն անգամ հնէաբանները չեն գտնում։

6. Ես այնքան խորհրդավոր եմ

6 Այս տակտիկան գիշատիչները կիրառում են, որպեսզի հոտից առանձնացնեն դրա առանձին ներկայացուցչի։ Օրինակ, խնջույքի ժամանակ գիշատիչն առանձնանում է, գնում է խոհանոց ու խորհրդավոր տեսքով նստում պատուհանագոգին՝ սկսելով վիրավոր ջեյրանի հայացքով նայել հեռավոր հեռուները։ Այդ միջոցին անմեղ զոհը զուգարան գնալիս տեսնում է ջեյրանին, մտնում է խոհանոց ու սկսում զվարճացնել այդ անօգնական ու խորհրդավոր էակին։ Հիշե՛ք, տղերք, այս պարագայում մենք անմեղ խոտակեր զոհեր ենք, ու նման խոհանոցներից դեռ ոչ ոք չի վերադարձել։

7. Նա քեզ թրոլլինգ է անում

7 Նա դա անում է քնքշորեն, բայց մշտապես։ Սա հատկապես սիրում են կատվազգիների ներկայացուցիչներն ու աղջիկները։ Նրանց քիչ է պարզապես ուտել խեղճ զոհին, նրանք պետք է մինչև վերջ հաճույք ստանան պրոցեսից։ Նա փախուստի երևակայական շանս է տալիս, բայց դա խաբկանք է, ու այս ծուղակից ազատվելը գրեթե անհնար է։

8. Նա երկրորդ ժամադրությանն էլ է բարձրակրունկներով եկել

8 Ոչ մի աղջիկ հենց այնպես չի գնա այդ քայլին։ Սա նշանակում է. «Ես քեզ ընտրել եմ»։ Սովորաբար այս կերպ վարվում են գայլուհիները, ու նրանք պատրաստ են ցանկացած զրկանքների՝ զոհին հասնելու համար։ Նրանք վազում-վազում են, հոգնում են, տանջվում են, բայց շարունակում են հետապնդել իրենց զոհին՝ կրելով բոլոր զրկանքները, մինչև վերջինս ուժասպառ չընկնի նրանց առջև…

9. Վա՞յ, դու է՞լ ես այստեղ

9 Նա անդադար «պատահաբար» հայտնվում է աչքերիդ առաջ՝ աշխատավայրում, խնջույքների ժամանակ, Թոխմախի գյոլում… Այսպես են որս անում կոկորդիլոսները (այս պարագայում խոսքն արտաքինի մասին չէ). նրանք սպասում են, որ զոհը գա ջուր խմելու։ Դրան հետևում են զարմանքից կլորացրած աչքերը. «Վա՞յ, բա դու էստեղ ի՞նչ գործ ունես»։ Ու ամենևին էական չի, որ վուլկանիզացման կետում հենց ես պետք է, որ գործ ունենամ, ու միանգամայն տարօրինակ է նրան տեսնել այնտեղ, երբ նա անիվը ղեկից առանձնապես չի տարբերում…

10. Նա առաջարկում է խմել

10 Սա էլ Կոմոդո կղզու հրեշների որսի մարտավարությունն է. նրանք կծում են զոհին ու սկսում են անշտապ հետապնդել վերջինիս, մինչև իրենց թույլ թույնը կսկսի գործել, ու դժբախտ զոհն ուժասպառ կընկնի բազմոցի վրա՝ փոփոխված գիտակցությամբ։ Իսկ երբ ուշքի ենք գալիս, բանը բանից անցած է լինում. մենք էլ կույս չենք, նամուսը կորցրել ենք, մեզ հետ էլ ոչ ոք չի ամուսնանա, որովհետև մենք պղծվել ենք…
Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել. Արմեն ԱշոտյանՊարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա Յոլյան