Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը ծեծել են մինչեւ կոմայի մեջ ընկնելը
Lifestyle
Հիշեցնենք,որ Բոբի Քրիստինային անգիտակից վիճակում գտել էր նրա ընկերը՝ Նիք Գորդոնը: Մինչ բժիշկների գալը, Գորդոնը աղջկան արհեստական շնչառություն էր տվել, սակայն Քրիստինան ուշքի չէր եկել:
Այնուհետեւ լուրեր տարածվեցին, որ մինչ Ուիթնի Հյուսթոնի դուստրը պայքարում է իր կյանքի համար, ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա ընկերոջ՝ Նիք Գորդոնի նկատմամբ։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ Քրիստինան մարմնական վնասվածքներով էր տեղափոխվել հիվանդանոց։ Հավանաբար նա ինչ-որ մեկի հետ վիճել էր։
Նաեւ վերջերս պարզվել էր, որ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր էին պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։ Ենթադրվում էր, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։
NEWS.am STYLE