ՌԴ-ի դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարությունում: Այս մասին հայտնում է Оrer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
«Կարծում եմ՝ այո»,- ասել է ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Նրա խոսքով՝ զինվորական դատախազությունը պատրաստ է ներգրավվել գործընթացում: