«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին դոլարի աքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 481.00 դրամ, պահանջարկը' 479.50 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 3 մլրդ 720 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 17.00, միջին տոկոսադրույքը' 24.0000 տոկոս:
Դեկտեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 19-ը բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել: Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.00, 21-ին' 471.33, 22-ին' 470.00 դրամ, 24-ին և 25-ին գործարք չի կատարվել, հունվարի 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և փետրվարի 1-9-ը գործարք չի կատարվել։