Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 10-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքնենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Երեւան հատվածի 3 կմ-ում «ՎԱԶ 21-07» մակնիշի 34 SO 515 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Կ., ծնվ. 1980թ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20մ գլորվելով` հայտնվել ձորակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը ինքնուրյուն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: