Այսօր հաղորդավարուհի Դինա Ակոպովնան իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ ներկայացնում էր, որ փետրվարի 14-ից համացանցում կհայտնվի «Համացանցային հիթ շքերթ» հաղորդումը: Նշենք, որ հաղորդավարուհին նախկինում ևս վարում էր նմանատիպ հեռուստահաղորդում:
Orer.am-ին հաղորդավարուհին հայտնեց իր հետագա ծրագրերի մասին.
«Ես և araratnews.am կայքը պատրաստել ենք նախադեպը չունեցող նախագիծ, այն իրենից ներկայացնում է հայկական շոուբիզնեսյան իրականության մեջ առաջին համացանցային հիթ շքերթը: Նման նախագծերը շատ արդիական են արտասահմանում: Մի խոսքով, փետրվարի 14-ից այն կլինի համացանցում հասանելի»: