Մարտ ամսին կլրանա երգչուհի Անահիտ Սիմոնյանի ղեկավարած «Anahit Simonyan Fashion» ատելիեի երկու տարին: Ծննդյան օրը դիզայն-ստուդիան կնշի նոր հասցեում: «Մեր նոր հասցեն գտնվում է Սարյան փողոցում: Այժմ վերանորոգում ենք նոր տարածքը, որպեսզի ամսվա վերջում տեղափոխվենք»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց դիզայներ-երգչուհին:
Նրա խոսքերով՝ տեղափոխությունը կապված է ընդլայնվելու և նոր մտահղացումները կյանքի կոչելու հետ: Արդեն իսկ խանութ-ատելիեի վերաբացումը կլինի մարտ ամսին. «Մեր նոր հասցեում այսուհետ նաև կգործի խանութ, որտեղ կվաճառվեն և՛ հագուստներ, և՛ տարբեր նորաձև ու հետաքրքիր աքսեսուարներ: Ատելիեին և խանութին զուգահեռ կունենանք նաև վարձույթով զգեստների բաժին»:
Շարունակությունը` այստեղ: