Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Մի քիչ ներկայիս «Ինտեր»-ի մասին

Հունվարի սկզբին իտալական արդեն նախկին գրանդ ակումբ Միլանի «Ինտեր»-ը միանգամից պայմանագիր կնքեց երկու անվանի ֆուտբոլիստների՝ Ջերդան Շաքիրիի և Լուկաս Պոդոլսկու հետ: Վերջիններից ակնկալվում էր, որ հենց նրանք պետք է ստեղծեն այն անհրաժեշտ ուժը, որը պակասում էր թիմին եզրային գրոհների ժամանակ, ինչի վառ ապացույցն էր «Սամպդորիա»-ի հետ գավաթային հանդիպումը: Ելնելով այդ խաղի արդյունքից, ինչպես նաև թիմի երկրպագուների հույսերից՝ տաղանդավոր, բայց այդպես էլ Մյունխենի «Բավարիա»-ում հիմնական կազմում տեղ չգտած Շաքիրին ձգտում է դառնալ միլանցիների առաջատարը: Իմանալով շվեյցարացու խաղային որակների մասին՝ կարող ենք հանգիստ նշել, որ այդպիսի հույսեր նրա հետ հենց այնպես չեն կապում: «Ինտեր»-ի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի օգնությամբ հասկացավ, որ այս մրցաշրջանում թիմի հարձակվողական նկրտումները հաճախ համընկնում են եզրային պաշտպանների անօգուտ բարձր փոխանցումների հետ, որոնց պարագայում Մաուրո Իկարդին չէր կարողանում ինչ-որ բան ձեռնարկել գրոհը ավարտին հասցնելու համար: Հենց այս տրանսֆերներն էին, որ պետք է կրեատիվ խաղ ու արագություն հաղորդեին թիմին հանդիպումների ժամանակ: Ճիշտ է, այս ամենը Պոդոլսկու պարագայում ավելի աղոտ է երևում: Լուկասը Լոնդոնի «Արսենալ»-ում իր մրցելույթներով ապացուցեց, որ արագ, հարձակվողական ֆուտբոլին ինտեգրվելը խաղի ժամանակ իր համար բավականին բարդ է: Բայց երբ արագությամբ չի լինում օգնության հասնել թիմին, Պոդոլսկին այն անում է իր ունեցած փորձի հաշվին: Չարժե մոռանալ նաև այն մասին, որ նա ոչ միայն զինագործների, այլ նաև ԱՊԼ-ի լավագույն գոլահարներից մեկն էր. ուստի փորձառու գերմանացու տրանսֆերը նույնպես արդարացված է: Դատելով առաջի շրջանի հանդիպումներից՝ տեսնում ենք, որ «Ինտեր»-ի գերխնդիրը հարձակվողական գծի բարելավումն է, ինչը չի կարելի ասել պաշտպանության և դարպասապահ Սամիր Հանդանովիչի խաղի մասին: Եթե չլիներ վերջինիս վստահ խաղը, ապա հաստատ կարող ենք արձանագրել, որ Մանչինիի թիմը կարող էր գտնվել մրցաշարային աղյուսակի ավելի ցածր հորիզոնականներում: Իսկ երբ թիմը անցավ երկու կենտրոնական պաշտպաններով սխեմային, Նեմանյա Վիդիչը և Անդրեա Ռանոկյան սկսեցին ավելի վստահ իրենց զգալ խաղադաշտում: Նույնիսկ «Յուվենթուս»-ի հետ մրցավեճում չկար այն մշտական խառնաշփոթը սեփական տուգանային հրապարակում: Ուստի պաշտպանության համար կարելի է հանգիստ լինել: Ամեն ինչ այլ կերպ է հարձակման գծում, որը «Ինտեր»-ում, մեղմ ասած, գոյություն չունի: Երկրպագուները միշտ դժգոհ են Մաուրո Իկարդիից, Ռոդրիգո Պալասիոյից և Պաբլո Օսվալդոյից՝ չնայած այն փաստին, որ Իկարդիի հանդեպ դժգոհությունը այնքան էլ արդարացված չէ՝ ելնելով նրա ռմբարկուական վիճակագրությունից: Նրա թերությունը, ըստ երկրպագուների, կայանում է նրանում, որ մրցակցի տուգանային հրապարակում բացի իրենից ոչ ոքի չի տեսնում: Մանչինին Իկարդիին «խելքի բերելու» համար պարտավոր է ձեռք բերել կամ հարձակման գծում ուժեղ մրցակցի կամ լուրջ խաղընկեր, որը կարող է նրա համար օրինակ ծառայել: Հետևություն, որ «Ինտեր»-ի պարագայում տրանսֆերային շուկա մտնելիս պետք է փնտրել ոչ միայն կիսապաշտպանի, այլ նաև ուժեղ հարձակվողի, որին, թերևս, կարելի է գտնել պորտուգալական ու հոլանդական թիմերում: Այնուամենայնիվ, «Ինտեր»-ը մրցաշրջանի երկրորդ հատվածում պետք է որ ավելի հետաքրքիր երևա: Չնայած վերջին պարտություններին՝ արդեն իսկ հետաքրքիր է հետևել այս թիմին. դրական փոփոխությունները ակնհայտ են: Փոխվում է թե թիմի կազմը, թե տրիբունաներում երկրպագուների քանակը: Կարող ենք վստահ ասել, որ Սերիա Ա-ի երկրորդ խաղաշրջանում ցուցադրած խաղերի արդյունքում «Ինտեր»-ը մրցաշրջանը կավարտի եվրոգավաթային հորիզոնականով: Ինչևիցե, ցանկանանք հաջողություններին այս թիմին. չէ՞ որ այն նաև Հայաստանում ունի երկրպագուներ:   Աշոտ Մնացականյան
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան