«Հրապարակ». Նոր սկանդալ` Արագածոտնի մարզպետի շուրջ
Առողջապահության նախարարության մարզպետարանի առողջապահության վարչությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված բացթողումների հետքերը տարել են դեպի Աշտարակի բժշկական կենտրոն, և կենտրոնի ղեկավարությունը ջրից չոր դուրս գալու համար հայտարարել է, թե առանց մարզպետ Սարգիս Սահակյանի իմացության ոչ մի քայլ չեն արել: Գրում է «Հրապարակ»-ը:
Մոտ մեկ տարի առաջ էլ մարզպետարանի կրթության և սպորտի վարչության նախկին պետ Պարգև Համբարձումյանը ստուգումների արդյունքում ոչ միայն հրաժեշտ տվեց պաշտոնին, այլև ազատությանը, նա անցած փետրվարից կալանավորված է՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելը: Համբարձումյանը, ըստ որոշ լուրերի, վերջերս սկսել է խոսել մարզպետի և այլ վարչության պետերի դեմ, տվել է նաև առողջապահության վարչության անունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։