Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ո՞ւր է կորչում ողջամտությունը

Ողջամտությունն այն բանն է, որն անհրաժեշտ է բոլորիս: Յուրաքանչյուր մարդ ցանկացած երևույթի նկատմամբ կարող է ունենալ իր կարծիքը, մոտեցումը, բայց ես գտնում եմ, որ այն պետք է ուղեկցվի ողջամտությամբ, հակառակ դեպքում այդ մոտեցումը դառնում է ծայրահեղ, երբեմն նույնիսկ, վերածվում մոլուցքի: Օրինակ` վերջերս տեղի ունեցած ակտիվիստների ծեծերից մի քանիսն, այդպես էլ, մնացին չբացահայտված: Այս ամենն, անկասկած, ոստիկանության թերությունն է, որը, այո՛, պետք է քննադատել` մինչև վերջ պահանջելով մեղավորների բացահայտում և պատիժ: Ոստիկանությունն այդ հարցերում ցուցաբերեց անգործություն, և ոչ ոք չի պատրաստվում և չի էլ կարող արդարացնել այդ քայլը: Բայց դա նաև չի նշանակում, որ օգտվելով ոմանց անպատժելիությունից` պետք է բոլոր օրինախախտների համար անխտիր պահանջել անպատժելիություն և սկսել արդարացնել, օրինակ, մանր գողություն անողին: Աբսուրդայինն այն է, որ գողին արդարացնելը հիմնավորում են նրանով, թե այսինչը կամ այնինչը ինչ-որ բան արեցին և մնացին անպատիժ կամ այսինչ պաշտոնյան մնաց անպատիժ: Շատ վատ է, որ այդինչը մնացել է անպատիժ, բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Ուրեմն ի՞նչ, այսուհետ թողնենք, որ ով խանութից ինչ ուզի՝ հանգիստ գողանա, իսկ գողին բռնողներն էլ դառնան «ազգի» թշնամի՞: Այսինքն` մի շարք իրենց ընդդիմադիր համարող քաղաքացիներ, գործիչներ, ովքեր, ըստ իրենց, պայքարում են հանուն արդարության, այսպիսի՞ արդարության են ուզում հասնել, որ սովորական մանր գողությունը դառնա անպատժելի երևույթ: Չէ՞ որ, փաստացի, «ՍԱՍ» սուպերմարկետում կատարվածը գողություն էր: Եվ ավելորդ են սրտաճմլիկ արդարացումները, թե մարդը սոված էր: Ավելորդ են, որովհետև հստակ հաղորդվել է, որ տվյալ քաղաքացին նախկինում 2 անգամ դատապարտված է եղել, և նրա գրպանում էլ եղել է 12 հազար դրամ: Այսինքն` նա սոված չէր կարող լինել, նա կարող էր գնել այդ «պեչենին», որը, երևի, մի քանի հարյուր դրամ հազիվ արժենար: Պարզապես տեղի է ունեցել մանր գողություն և վերջ, իսկ բոլոր խոշոր հանցանքները ծնվում են մանրից: Եվ այս պարագայում ցանկացած երկրում էլ ոստիկանը փախչող գողին բռնելիս կամ կօգտագործեր ձեռնաշղթաներ, կամ ձեռքերը կոլորեր, կամ որևէ այլ հնարք կկիրառեր: Բայց ես չեմ պատկերացնում, որ որևէ երկրում ոստիկանը գողին ձերբակալելու պահին, ասենք, կռուասանով թեյ կհյուրասիրեր: Սա ստանդարտ գործընթաց է, և մենք դեռ չգիտենք, թե ինչ կլինի տվյալ քաղաքացու հետ: Միգուցե 1-2 օրից նրան բաց թողնեն, և ամեն ինչ վերջանա ընդամենը մի փոքրիկ տուգանքով: Մենք դա դեռ չգիտենք, սակայն ոմանք շտապում են անարգանքի սյունին գամել ոստիկաններին՝ մեխանիկորեն հերոսացնելով գողին: Ահա այստեղ է, որ կորչում է ողջամտությունը: Եթե մարդ պայքարում է հանուն արդարության և օրինականության, ուրեմն, իմ համոզմամբ, նա պետք է պայքարի հանուն օրինականության բոլոր, նույնիսկ՝ ամենամանր հարցերում: Հակառակ դեպքում նման պայքարն արժեզրկվում է: Վերջում, ևս մեկ անգամ կրկնում եմ հատուկ այն մարդկանց համար, ովքեր գրածս կամ սխալ կհասկանան, կամ էլ միտումնավոր կփորձեն սխալ մեկնաբանել. ես չեմ արդարացնում ոստիկանների անգործությունը` ակտիվիստներին ծեծի ենթարկողներին հայտնաբերելու և պատժելու հարցում, չեմ արդարացնում հանցագործության մեջ մեղադրվող և իրենց խուլիգանական վարքով հայտնի որոշ իշխանական պաշտոնյաների անպատժելիությունը, չեմ էլ պատրաստվում երբևէ արդարացնել: Կարեն Վարդանյան
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ