Այսօր՝ կառավարության նիստից հետո, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր մտահոգությունը հայտնեց ՀՊՃՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նկատեց, որ այս մի քանի ամսվա մեջ բուհը հայտնվել է 4-րդ սկանդալում:
«Ղեկավարության պարտականությունն է պահպանել բուհի բարի համբավը և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ինչպես նաև նորմալ ուսումնական պրոցեսի իրականացումը»,- ասաց Աշոտյանը և հավելեց.
«Ոչ մի բուհի ռեկտոր դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից, ԿԳՆ-ն առաջնորդվելու է բացառապես ՀՀ օրենսդրությամբ: Սկանդալների շարքը, որ տեղի է ունենում այդ բուհում, մտահոգիչ է կառավարման, որակի և արդյունավետության տեսակետից, մտահոգիչ է բուհում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղղված անհապաղ միջոցառումների իրականացման տեսակետից, և կարծում եմ՝ այնտեղ կիրականացվեն հանրային հաշվետվության և հանրային մոնիթորինգի գործընթաց»: