Orer.am-ը անդրադառնում է մեր «վտանգավոր սննդակարգին»՝ լուսանկարներով:
Մարդկության որոշ մասն ինքնախաբեությամբ է զբաղվում: Շատերը հավատում են, որ ընդունելով թույն պարունակող սնունդ՝ կմնան առողջ: Սակայն փաստն այն է, որ համաշխարհային համբավ ունեցող մի շարք կազմակերպություններ զբաղվում են «մարդկության քանակը կրճատելով»: Գաղտնիք չէ, որ մեր առօրյա սնունդը կարող է պարունակել մի շարք թունավոր նյութեր: Մենք մեզ մխիթարում ենք նրանով, որ անզեն աչքով ոչինչ չի երևում:
Դարերի ընթացքում բնության մեջ մարդկային բացասական դրսևորումների գործոնն իր դերը խաղացել է, բնությունն էլ իր հերթին է մարդու «հախից» եկել և գալիս: Մեր երեխաներն արժանի չեն այս ամենին. այս արտահայտությունը մենք հաճախ կարող ենք լսել: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ծնողն իր զավակին մեծացնում չիփս, լիմոնադ, գույնզգույն և հոտավետ այլ սնունդ հրամցնելով:
Այս թեման հուզում է բոլորին, սակայն նրանք չեն կարողանում կանգ առնել՝ ներքաշելով այդ ճահիճի մեջ նաև փոքրերին: Այլընտրանքն այն է, որ կանգ պետք է առնել՝ ժամանակ տալով բնությանը վերականգնվել, իսկ մենք էլ պետք է սնվենք գյուղացու անարատ սնունդով, նրա մշակված մրգերով և բանջարեղեններով:
Հեղինակ՝ Անն Էքսուս