ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց կուսակցության քաղխորհրդի նիստը, որին մասնակցում էին խմբակցության պատգամավորները, այդ թվում Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուստամ Գասպարյանն ու Միքայել Մելքումյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրուցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ այսօր ժամը 14.00-ին ԲՀԿ գրասենյակում տեղի կունենա Եռյակի նիստը:
Վերջինս ելույթի մասին մանրամասներ չհայտնեց` նշելով, որ քիչ անց բոլորն էլ կիմանան ելույթի ողջ ընթացքի բովանդակությունը: