ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 13-ին, կազմել է 478.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.30 դրամ (աճել է 4.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.14 դրամ (աճել է 7.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 260.06 դրամ, ոսկին՝ 18,847.97 դրամ, պլատինը՝ 18,482.18 դրամ: