Համացանցում սարսափելի տեսագրություն է տարածվել, որը ցույց է տալիս, թե ինչպես երեխան մտրակի 60 հարված է ստանում իր մեջքին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մեկ այլ` «Daesh» անունով կոչելու համար, որը խմբավորումն ատում է: Այս մասին հաղորդել է The Daily Mail-ը:
Տեսանյութում տասնյակ մարդիկ հավաքվել են հավանաբար Իրաքի Անբար քաղաքի հրապարակում` դիտելու, թե ինչպես է ծնկի իջած տղան ընդունում իր պատիժը:
Տղային պատժողը դաժանորեն մտրակում է տղային, ով լաց է լինում և խնդրում իրեն ներում շնորհել:
Աղբյուրը նշում է, որ երեխայի հանցանքն ահաբեկչական խմբավորմանը «Daesh» կոչելն է եղել՝ բառ, որն օգտագործվում է «Իսլամական պետության» թշնամիների կողմից և բացասական երանգ ունի:
Տեսանյութը, որը ցույց է տալիս բարբարոսական պատիժը, երեքշաբթի օրը հրապարակվել էր Facebook սոցիալական կայքում և արդեն հազարավոր դիտումներ ունի: