Կարճաղբյուր գյուղի բնակչուհին իր զգոնության շնորհիվ հանցագործություն է կանխել:
Ոմն քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում փետրվարի 8-ին, ժամը 11.00-ին, հաղորդում էր տվել, որ 1991թ. ծնված Գնել Հ.-ն գիշերը բաց դռնից մուտք գործելով Կարճաղբյուր գյուղում գտնվող իր տուն՝ ննջասենյակի մահճակալի ծածկոցի տակից փորձել է գողանալ ոսկյա զարդեր ու դրամ, սակայն նրան նկատել է իր կինը, որի ձայնից ինքն արթնացել ու հարվածել է Գնել Հ.-ին, որը դիմել է փախուստի: Գնել Հ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: