Վլադիրմիր Պուտինի սիրային արկածների մասին տեղեկությունը հայտնվել է գերմանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, երբ Լյուդմիլա Պուտինայի գերմանական արմատներ ունեցող Լեխեն անունով ընկերուհին իր թեթև ձեռքով բացահայտումներ արեց. նա թարգմանիչ էր աշխատում, գրում է Orer.am-ը վկայակոչելով bara-bu.net-ին:
Օրերից մի օր Ռուսատանի ներկայիս նախագահի արդեն նախկին կինը խոստովանում է նրան, որ ամուսինն իրեն դավաճանում է: Իրականում թարգմանիչը եղել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության գործակալ, որը հատուկ է ուղարկվել Պուտինի մերձավորների մոտ: Հետախուզության նյութերում անգամ կա նրա կոդավորված անունը՝ «Պատշգամբ»՝ մեծ կրծքի պատճառով:
Թղթապանակի ճշմարտացիությունը գերմանացի լրագրողների հետ զրույցում հաստատել է Գերմանիայում հետախուզության հարցերով բարձրաստիճան փորձագետը: Նա հայտարարել է, որ Շմիդտ-Էնբոոմը «հարվածել է թիրախին»:
«Ես հիանալի լսել եմ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության նախորդ երկու նախագահներից, որ Պուտինը դրեզդենյան շրջանում եղել է փլեյբոյ»,- ասել է նա:
Ավետլանա ԽորկինաՍվետլանա ԺուրովաԱլինա ԿաբաևաԱննա Չապման