Ցուցադրվել է աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստը` զարդարված ադամանդներով (լուսանկարներ)
Lifestyle
Զգեստը կշռում է 30 կգ և ներկայացված է որպես թանգարանային ցուցանմուշ և պաշտպանվում է անվտանգության համակարգերով:


Գլուխգործոցի հեղինակը դիզայներ Սաթի Թակհարն է:
Նա ծագումով հնդիկ է, այդ պատճառով էլ զգեստը ստեղծել է հնդկական ավանդական զգեստի` լենգա-չոլի նմանողությամբ:
Զգեստի հեղինակի խոստովանությամբ` այս զգեստի ստեղծմանը նրան ոգեշնչել է Victoria Secret-ի 2014 թվականի ցուցադրությունը, երբ Ադրիանա Լիման և Ալեսանդրա Ամբրոսիոն ցուցադրեցին ադամանդներով զարդարված 2 մլն արժողությամբ կրծքկալը: