Այսպիսի ֆոբիայի բժիշկները դեռ չէին հանդիպել: 14-ամյա մեքսիկացի մի տղա տառապում է ծերանալու կամ մեծանալու ֆոբիայով: Հոգեբանները չեն կարողանում բացատրել այս հոգեբանական խնդրի պատճառն ու էությունը: Երեխան 11-ից տարեկանից հետո չի ցանկանում այլևս մեծանալ: Նա ամեն կերպ թաքցնում է իր տարիքը, հաց չի ուտում, քանի որ լսել է, որ դա նպաստում է քաշի ավելացմանն ու մարմնի աճին, ինչպես նաև կռացած է, քայլում, որպեսզի հասակը չավելանա: Նա սկսել է չուտել , ինչի հետևանքով 12 կիոլգրամ քաշ է կորցրել, տագնապ է առաջնում, երբ օրը փոխվում է, քանի որ, ըստ նրա, ամեն օրը նպաստում է իր ծերացմանը ու մոտեցնում մահվան:
Երեխան ցանկանում է վիրահատություն անել, որպեսզի վերադառնա վաղ մանկություն: Նրա ծնողները մինչև այժմ 14-ամյա տղային վերաբերում են, ինչպես փոքրիկ բալիկի՝ կերակրում են, հագցնում են շորերը և լողացնում:
Բժիշկները այս հոգեբանական շեղումը անվանել են գերասկոպիա՝ ծերանալու վախ: Նա այցելում է հոգեբանների ու հոգեթերապևտի, սակայն դեռ ֆոբիայից չի ազատվել: