Armlur.am-ը գրում է.
Անահիտ Սիմոնյանի երկրպագուներն անհանգստացած են. նա արդեն տեւական ժամանակ է՝ ոչ մի նոր գործ չի մատուցել հանդիսատեսին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ այժմ զբաղված է իր ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով, ինչը բավական ժամանակ է խլում: Նա մեզ պատմել է իր երաժշտական եւ նորաձեւության ոլորտի պլանների մասին, խոսել է նաեւ աստղային զույգի` մշտական ուշադրությունից «պաշտպանվելու» արդյունավետ միջոցից:
-Արդեն երկու տարի է՝ երկրպագուներին նոր տեսահոլովակ եք խոստանում, այնինչ արդյունքը դեռեւս չի երեւում, ի՞նչն է պատճառը:
-Քանի որ այժմ զբաղված եմ իմ ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով եւ պատրաստվում եմ տեղափոխվել ավելի մեծ բուտիկ, ինձ նվիրել եմ դիզայնի ոլորտի աշխատանքներին, ուստի երգարվեստը տուժում է: Ուզում եմ այս տարի երկրպագուներիս ոչինչ չխոստանալ, բայց աշատանք անել, տեսնենք՝ ինչ կստացվի արդյունքում: Մտադիր եմ Հայկոյի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:
Բացի այդ՝ օրերս Հայկոն սկսել է նաեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ համագործակցած Իրադա Հաիթի (Irada Hait) հեղինակած երգի գործիքավորման աշխատանքները: Ռուսերեն այս երգի պարագայում սպասվում են ոճային փոփոխություններ: Սա վոկալային առումով ուժեղ գործ է, ոչ կոմերցիոն բնույթի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: