ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրով՝ Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը' որոշում եմ.
Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ' մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով»: