Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ փետրվարի 13-ին, ժամը 18.30-ին, նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղեւորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: