Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը
ՄշակույթՓառատոնը մեկնարկել է «Օսկար» մրցանակաբաշխությունում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Ֆիլմն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին էր, ով օգնում է կոտրել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Փառատոնը մայրաքաղաքում կանցկացվի մինչև փետրվարի 20-ը, կցուցադրվի 7 ֆիլմ: Կցուցադրվեն «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը:
Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:
Փետրվարի 21-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն` նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին: Կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը: