ՆԱՏՕ. Ռուսաստանը սպառնում է Ուկրաինայի սուվերենությանը
ՄիջազգայինBBC-ն գրում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հերթական մեղադրանքն է հնչեցրել Ռուսաստանին` մեղադրելով Ուկրաինայի տարածքային սուվերենության հանդեպ ոտնձգություններ կատարելու մեջ:
"Չնայած Մոսկվան հերքում է, սակայն ակնհայտ է, որ ռուսական զորքերն ու տեխնիկան անօրինաբար հատել են ռուս-ուկրաինական սահմանը Ուկրաինայի հարավ արևելքում ու գտնվում են Ազովի ծովի շրջանում: Սա ցավոք առաջին դեպքը չէ, երբ ռուսական կողմը փորձում է ապակայունացնել իրավիճակն ու սպառնալիքներ ստեղծել ուկրաինական ազգի սուվերենության նկատմամբ”,- ասել է ֆոգ Ռասմուսենը: Միաժամանակ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ամեն ջանք կգործադրի, որպեսզի պաշտպանի Ուկրաինային: Սակայն միաժամանակ նաև նշել է, որ սրանով հանդերձ Ուկրաինայի անդամակցություն Հյուսիսատլանտյան դաշինքին, չի նախատեսվում ու Բրյուսելյան գագաթանժողովի ժամանակ նման հարց չի քննարկվել: