Շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժնում փետրվարի 15-ին' ժամը 09.50-ին, հաղորդում է ստացվել, որ 1934թ. ծնված Ֆելիքս Հովհաննիսյանը և 1930թ. ծնված Սեդա Սարգսյանը թունավորումից մահացել են: Պարզվել է, որ նրանք մահացել են գիշերը՝ տան ննջասենյակում գազօջախին դրված կաթսայում եղած ուտելիքն այրվելու և դրանից առաջացած ծխից թունավորվելու հետևանքով: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: