Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետո կանչելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը թուրքական կողմն առաջին արձագանքն է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյաները որոշումը որակել են որպես «սխալ և անհաջող քայլ»:
Արձանագրությունները սառեցված էին Հայաստանի խորհրդարանում, սակայն ոչ մի քայլ չէր ձեռնարկվում: Սրանք անկեղծությունից հեռու մոտեցումներ են»,- թուրքական պարբերականին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից: