Թուրքերը նախատեսում են վերականգնել Անիի Մայր տաճարը
ՄիջազգայինԱյժմ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում թուրքերը պեղումներ են իրականացնում: Քաղաքը, որ գտնվում է Կարսի նահանգում, թուրքերն օգտագործում են զբոսաշրջային նպատակներով:
Թուրքական «Մեմլեքեթ» էլեկտրոնային պարբերականի հաղորդմամբ՝ օրերս լրագրողների հետ հանդիպած Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտարարել է, որ այս տարի նախատեսված պեղումներն ավարտվել են, աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի:
Օզդեմիրը տեղեկացրել է նաև, որ պեղումների ավարտից հետո նախատեսվում է սկսել Մայր տաճարի վերականգնման աշխատանքները: