Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը, կարծես թե, միտված է հանգուցալուծելու հայաստանյան քաղաքական դաշտում օրեր շարունակ խճճվող թնջուկը: Մինչդեռ այս հայտարարությունը կարծես թե վերջինը չէ:
Orer.am-ի աղբյուրը հաղորդում է, որ հավանաբար քիչ անց Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ, որով կհրաժարվի պատգամավորական մանդատից և կլքի ԲՀԿ ղեկավարի պաշտոնը: Թե ինչ ֆորմատով Ծառուկյանը կպահպանի իր ներկայությունը ԲՀԿ-ում՝ մեր աղբյուրը չի մանրամասնում: