Քիչ առաջ հայտարարություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը.
Հարգելի լրագրողներ,
Երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր անդամությունը:
Հայտնում եմ, որ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարկավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը: Վրիպումը թույլ է տրվել իմ կողմից:
Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար: