ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ.
«Պարոն Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը և շարունակում է իր գործունեությունը: Իսկ այն հայտարարությունը, որ եղավ, այնտեղ շատ հստակ ամեն ինչ ասված էր. դա բխում է բացառապես ժողովրդի շահերից»: