Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան չի մեկնաբանում ռազմական ոլորտում Կիեւի եւ Բաքվի համագործակցությունը: Այսօր՝ փետրվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նրան հարց ուղղվեց Ուկրաինայի եւ Ադրբեջանի փոխօգնության մասին, ինչին նա պատասխանեց. «Տեղյակ չեմ, ես Հայաստանում Ուկրաինայի դեսպանն եմ»:
Հարցին, թե ինչպես է ազդում ուկրաինական ճգնաժամը այլ երկրների վրա, դիվանագետը պատասխանեց. «Փաստացի, Եվրոպայի կենտրոնում ռազմական գործողություններ են ընթանում: Հեղինակավոր կազմակերպությունները, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, պետք է ջանքեր գործադրեն այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»: