Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»


Յուրա Մովսիսյան. Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ

Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման, վնասվածքից ապաքինվելու, թիմում Մուրատ Յակինի դերակատարության և հիմնական կազմում տեղ ունենալու համար մրցակցության մասին: -Այս մի քանի օրերն ինձ համար իսկապես շատ կարևոր էին: Բանակցությունները, եթե կարելի է այդպես ասել, իրոք բարդ չէին և շատ արագ ընթացան: Երկրպագուների կողմից ստացած «Ոսկե վարազ» մրցանակը (2013-14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակ «Սպարտակի» ֆան-ակումբի կողմից) ես ընկալում եմ որպես գնահատական այն մարդկանց կողմից, ում համար մենք խաղում ենք: Իսկ երկրպագուհիների կողմից Սուրբ Վալենտինի կապակցությամբ շնորհավորանքների մասին խոսք չկա: Շատ զգացված էի, երբ կարդում էի նրանց նամակները, խոստովանությունները: Այս ամենն իսկապես հաճելի է: -Անցյալ տարին, հավանաբար, կարելի է անվանել ամենաբարդը Ձեր կարիերայում: -Կարծում եմ` այո: Մրցաշրջանի հենց սկզբում ստացած վնասվածքը, վերջնական արդյունքն այն դեպքում, երբ մենք բարձր հորիզոնականի ակնկալիք ունեինք. այս ամենը շատ բարդ էր ընդունելը, քանի որ առաջնության վերջում էլ լիովին պատրաստ չէի: Եզրափակիչ խաղերին մասնակցում էի հնարավորություններիս 50% կամ առավելագույնը 60% սահմաններում: Այդ ամենը շատ տխրեցրեց ինձ: -Այդ ամենին գումարած` Դուք վնասվածք ստացաք, փոխվեց մարզիչը:  Չէ՞ր ճնշում այն, որ Դուք, ի տարբերություն մյուսների, Մուրատ Յակինի աշխատանքի առաջին օրերին Ձեր ընդունակությունները ցուցադրելու հնարավորություն չունեիք: -Հոգեբանորեն ճնշում էր հենց ապաքինման ընթացքը և մարզավիճակ ձեռք բերելը: Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի պահեստայինների նստարանին կամ իր թիմի խաղերին կհետևի տրիբունայից: Այդ ամենն ինձ համար պարզապես անկառավարելի է. ցանկանում եմ անընդհատ խաղալ, պայքարել և տալ իմ ուժերը: Փառք Աստծո, այժմ ամեն ինչ անցյալում է. ինձ լավ եմ զգում, ծունկս չի անհանգստացնում: Իհարկե, դեռ պետք է լավ աշխատեմ մարզասրահում և ստուգողական խաղերում մարզավիճակ ձեռք բերեմ, բայց համոզված եմ` շատ շուտով լիովին պատրաստ կլինեմ: -Ամեն դեպքում, ինչպե՞ս այդ ամենին արձագանքեց Մուրա Յակինը: Այդ շրջանում նրա հետ հաճա՞խ էիք շփվում: -Բնականաբար, երբ նոր մարզիչ է գալիս, դու ցանկանում էր առաջին օրվանից ցուցադրել քեզ: Ես չէի կարող դա անել: Անխոս, Մուրատը գիտեր` ինչ ֆուտբոլիստ եմ, քանի գոլ եմ խփել «Սպարտակի» համար, ինչի եմ ընդունակ: Ես այդ ամենը գիտակցում էի, բայց նաև հասկանում էի` գոլերը, փոխանցումները և մնացած ամեն ինչ անցյալում են: Դրանք արդեն արդիական չէին, քանի որ մարզչին չի հետաքրքրում քո երեկվա օրը, նրան հետաքրքրում է միայն ներկան: Ինչ վերաբերվում է Մուրատ Յակինի հետ այդ շրջանում մեր շփմանը, ապա այս մարդը ոչ միայն շատ աջակցեց ինձ, այլև շատ օգտակար բաներ արեց ամբողջ թիմի համար: Նրա շնորհիվ թիմում այժմ հիանալի մթնոլորտ է: -Վնասվածքների թեման ամփոփենք վերջին հարցով. ի՞նչ վիճակում է Արազ Օզբիլիսը: -Արազն ապաքինվում է և անհամբերությամբ սպասում է` երբ է խաղադաշտ դուրս գալու: Մենք էլ շատ ենք կարոտել նրան: Ամբողջ թիմի համար Օզբիլիսը շատ կարևոր ֆուտբոլիստ է: Ցավալի է, որ վնասվածքի պատճառով նա երկար ժամանակ բաց թողեց, բայց ես, ճանաչելով Արազին, գիտեմ` վերադարձից հետո նա ավելի կուժեղանա: -Անցնենք ապագայի թեմային: Փաստացի Դուք մնացել եք թիմում միակ փորձառու ռմբարկուն: Ինչպե՞ս է Ձեզ ավելի հարմար. երբ մրցակցությունը բա՞րձր է, թե՞ հակառակը: -Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ: Իսկապես, ո՛չ թիմում, ո՛չ երկրում, ո՛չ աշխարհում չկա այնպիսի մեկը, ով իմ վրա ավելի մեծ ճնշում կգործադրի, քան ինքս: Բնականաբար, յուրաքանչյուր ակումբ ցանկանում է ունենալ հնարավորինս շատ հարձակվողներ, բայց մենք ունենք երիտասարդներ, ովքեր սովորում են և առաջընթաց են գրանցում: Չնայած մենք նրանց երիտասարդ ենք անվանում` գործում տղաներն արդեն 22-23 տարեկան են: Բնական է, որ նրանք պատասխանատվության պատճառով ճնշում են զգում, բայց ինքս ամեն ինչ կանեմ նրանց օգնելու համար: Այժմ էլ նրանց ցուցադրում եմ ունակություններս, քանի որ դրանից շահում է ամբողջ թիմը, նշանակում է` շահում ենք մենք: -Ուսումնամարզական հավաքների ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնավածությունը մե՞ծ է: Գլուշակովը և Մակեևն ասում էին, որ վաղուց նման բան չէին տեսել: -Վազքային վարժություններն իսկապես շատ էին, հատկապես սկզբում: Բայց եթե դատենք վերջնական արդյունքի և թիմի ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից, ապա իմ կարծիքով` հավաքները հիանալի ստացվեցին: -Իսկ ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում: Ֆիլմե՞ր, սերիալնե՞ր: -Այո, սիրում եմ նաև հեռուստատեսային շոուներ: Բացի այդ, Թուրքիայում այժմ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում հայկական թիմերը, որոնցում ես լավ ընկերներ ունեմ: Նրանց հետ էլ հաճախ հանդիպում ենք: -Որքանով տեղյակ եմ` ընկերներ մնացել են նաև «Կրասնոդարում»: Երբ հեռանում էիք թիմից, պատկերացնու՞մ էիք, որ այն այդպես արագ մրցակից կդառնա թոփ-ակումբների համար: -Վաղուց բոլորին ասում եմ, որ Սերգեյ Նիկոլաևիչն այնպիսի ակումբ է ստեղծել, որի զարգացումն օրինակ է բոլոր երիտասարդ թիմերի համար: «Կրասնոդարում» միլիոններով չեն աշխատում, այլ ճիշտ պահին ճիշտ գործողություններ են կատարում. զարգացնում են ակադեմիան, մարզադաշտ են կառուցում, ներդրումներ են կատարում հիմնական թիմում: -Կրասնոդարից տեղափոխությունից հետո Մոսկվային հարմարվե՞լ եք, չէ՞ որ շատ տարբեր քաղաքներ են: -Կրասնոդարն ինձ միշտ դուր է եկել, սակայն Մոսկվայի կյանքն էլ սրտովս է: Մեծացել եմ Լոս-Անջելեսում և ավելի շատ սովորել եմ մեծ քաղաքների կյանքին: Միայն եղանակն է երբեմն անհանգստացնում: Խցանումները ևս խնդիր չեն, քանի որ արագ եմ վարում և կես կամ մեկ ժամից ավելի չեմ մնացել խցանման մեջ:
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՇաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՏարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան