Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն փետրվարի 25-26-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Նախատեսվում են Չավուշօղլուի հանդիպումներն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական անձանց հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ում ադրբեջանական կայքին հայտնել են, որ «հանդիպման ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի խնդիրներ»: