Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված հերթական զավեշտն է գրանցվել Twitter-ում: Բացի այն, որ Ադրբեջանի Նախագահը չի տիրապետում սոցիալական ցանցերից օգտվելու տարրական կանոններին և մեկ ժամում մի քանի տասնյակ tweet է կատարում, այժմ էլ արգելափակել է իր էջը ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ-ի հանձնախմբի կառավարության հարցերով տնօրեն Քեյթ Նահապ ետյանի համար:
Քեյթը իր էջում ներկայացրել է լուսանկար, որտեղ գրված է, որ Ալիևն արգելափակել է, որպեսզի Նահապետյանը չհետևի Ադրբեջանի Նախագահի գրառումներին: «Ադրբեջանի նախագահն ինձ արգելափակե՞լ է: Բարեբախտաբար ես ամերիկացի եմ, այլապես նա ինձ ոչ միայն կարգելափակեր, այլև բանտ կնստեցներ»,- գրել է Նահապետյանն իր էջում: