ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Բաքվում, Հայաստան այցից առաջ, աղմկահարույց հայտարարություն է արել՝ Հայաստանը պետք է որպես մարդասիրական քայլ վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեեւին եւ Դիլհամ Ասկերովին, ովքեր Քարավաճառում տանջամահ էին արել 15-ամյա Սմբատ Ցականյանին: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադաձել է այս հայտարարությանը և համարժեք արձագանքների բացակայությանը. «Ֆեյսբուքահայության ակտիվ մասսան էս ո՞ւր է կորել։ Բա ինչու՞ չկան տիկին Նուլանդին և նրա տերերին քարկոծող բոցաշունչ ստատուսներ։ Այս ո՞ւր են իսկական հայրենասերներն ու գրագետ քաղաքագետներն, իրենց անալիտիկներով հանդերձ։ Տղաներ և աղջիկներ ԱՈւ»:
Ֆեյսբուքյան իր էջում կիսվելով Քոչարյանի այս գրառմամբ՝ մեկնաբանություն է թողել նաև քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանը. «Ժողովուրդ, իսկապես, մի հատ ռուս ամենացածր օղակի պաշտոնյա իր օդնոկլասնիկիի էջում Նուլանդից տաս անգամ պակաս հնչեղությամբ հայտարարություն աներ՝ ամբողջ համացանցը կպայթեր դատափետումներից և նրանց վտարելու և վառելու կոչերից: Մինչդեռ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա տիկինը, թքած ունենալով, որ այդ անասունները անչափահաս երեխա են մորթել, պաշտոնապես, կրկնում եմ՝ պաշ-տո-նա-պե՛ս, ոչ սոցցանցային գրառմամբ, հորդորում է ադրբեջանական դիվերսանտներին հանձնել Բաքվին՝ այնպիսի լռություն է, կարծես բոլորդ համաձայն եք...
Գիտե՞ք ինչու աղմուկ չկա՝ որովհետև այդ հայտարարությունը գրանտների մաման ա արել, որի զրնգուն փողերով են հաճախ աղմկում այս կամ այն երևույթի վերաբերյալ...
Թերևս, հետաքրքիր լակմուսի թուղթ էր...»