Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: