Դոնեցկը և Մակեևկան ենթարկվել են ծանր հրետանային ռմբակոծության: Այդ մասին korrespondent.net-ին են հայտնել տեղի բնակիչները:
Պայթյունի հետևանքով քաղաքի բոլոր շրջաններում լսվում են պայթյուններ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Մինսկում` «Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում ընդունվել է Դոնբասի հակամարտության կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ: Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է հրադադարի լիարժեք հաստատում փետրվարի 15-ից և մարտական գոտուց սպառազինության դուրս բերում, ինչպես նաև ԵԱՀԿ մոնիտորինգ: