ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզում (բացառությամբ Աշտարակ քաղաքի), Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170-270-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: