Armtimes.com-ը գրում է.
Այս պահին «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել:
Ժամը 15:00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:
Արդեն 08:00-ից առեւտրի կենտրոնի մոտ սկսել են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ:
Քիչ առաջ իրավիճակը դուրս է եկել վերահակողությունից, մարդկանց բամզությունը այնքան է մեծացել, որ ոստիկանները այլեւս չեն կարողացել կարգուկանոն պահպանել: Մարդիկ ճեղքել են ոստիկանների շղթան եւ լցվել խանութ:
Մեր թղթակիցը փոխանցում է, որ այս պահին մարդիկ «օդով» փոշեկուլներ, տարբեր առարկաներ են շպրտում իրար, բացահայտ գողություն է սկսվել: Թե ինչով կավարտվի այս իրավիճակը, դեռեւս դժվար է ասել: Մարդիկ նույնիսկ վատանում են շարքերում: